Աշխարհ

14.04.2022 19:10


Tesla-ն էլեկտրամոբիլ է թողարկել իր աշխատակիցների համար

Tesla-ն էլեկտրամոբիլ է թողարկել իր աշխատակիցների համար

Tesla-ն առանց պաշտոնական հայտարարության սկսել է էլեկտրամոբիլի նոր մոդելի վաճառքը, հայտնում է Electrek-ը։

Ինչպես հայտնի է դարձել թեմատիկ պորտալի լրագրողներին, Tesla-ն սահմանափակ թվով Y Standard Range AWD մոդել է վաճառքի հանել։ Այս պահին էլեկտրական քրոսովերը հասանելի է միայն ընկերության աշխատակիցներին, մեքենայի արժեքը 60 000 դոլար է։

Էլեկտրամոբիլը հագեցած է մարտկոցի նոր 4680 տարրերով, ունի լիաքարշակ փոխանցման տուփ, դիզայնի աննշան փոփոխություններ։ Tesla Y նոր մոդելի ընթացքի հեռավորությունը մեկ լիցքավորման դեպքում կազմում է մոտ 450 կիլոմետր, մեքենան հինգ վայրկյանում 100 կմ/ժ արագություն է հավաքում։ Հրատարակության աղբյուրները պարզաբանել են, որ այս պահին Tesla-ն մեքենաները տարածում է միայն իր աշխատակիցների շրջանում, որոնք կկարողանան պատվերներ կատարել և առաջիկա շաբաթների ընթացքում մեքենա ստանալ։ Քրոսովերի վաճառքի ամբողջական մեկնարկը ավելի ուշ տեղի կունենա։

Այս պահին Իլոն Մասկի առցանց խանութում հասանելի է Tesla Y-ի երկու տարբերակ՝ Model Y Long Range-ը վաճառվում է 63 000 դոլարով, իսկ Model Y Performance-ը՝ 68 000 դոլարով։ Պատվերը ձևակերպելիս արտադրողը խոստանում է մեքենան 2023թ․ հունվարից ոչ ուշ հանձնել։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը