Աշխարհ

14.04.2022 21:20


Ապրիլի վերջին մոլորակների հազվադեպ շքերթ տեղի կունենա

Ապրիլի վերջին մոլորակների հազվադեպ շքերթ տեղի կունենա

Ապրիլի վերջին և մայիսի առաջին օրերին վաղ առավոտյան երկնքում կարելի կլինի տեսնել մոլորակների փոքր շքերթ, երբ մեկ շարքի վրա կգտնվեն Յուպիտերը, Սատուրնը, Մարսը և Վեներան։

Մոլորակների շքերթ են անվանում աստղագիտական այն երևույթը, երբ Արեգակնային համակարգի մոլորակների որոշ քանակություն հայտնվում է «մեկ գծի վրա»՝ Արևից 20-30° ցրվածությամբ։ Մոլորակների այսպես կոչված լիակատար (և շատ հազվադեպ) շքերթին մասնակցում են Արեգակնային համակարգի բոլոր ութ մոլորակները։ 6-7 մոլորակների մասնակցությամբ շքերթն անվանում են մեծ, 4-5-ի մասնակցությամբ շքերթը՝ փոքր, նշել է Nat-geo-ն։

Ռուսաստանի տարածքում մոլորակների շքերթն ամենից լավ կդիտվի հարավային շրջաններում։ Այծեղջյուրի համաստեղության ֆոնին ժամը 02.00-ին դուրս կգա Սատուրնը՝ 0.8m փայլով, կես ժամ հետո Ջրհոսի համաստեղության ֆոնին դուրս կգա Մարսը՝ նույն փայլով։

03.30-ին հորիզոնի արևելյան մասում կերևան միանգամից երեք մոլորակներ՝ Նեպտունը՝ +8m փայլով (երևում են միայն հեռադիտակով) և ամենապայծառ մոլորակները՝ Յուպիտերը ((-2m) և Վեներան ((-4m)։ Մայիսի 1-ի առավոտյան տեղի կունենա մոլորակների ամենագեղեցիկ միացումներից մեկը՝ Յուպիտերը և Վեներան կհայտնվեն սերտ միասնության մեջ, նրանց միջև հեռավորությունը կկազմի ընդամենը ¼ աստիճան (Լուսնի սկավառակի կեսը)։

Իսկ մայիսի սկզբին աստղալից երկնքում, երեկոյան, կարելի կլինի տեսնել միանգամից չորս մոլորակների միացումը Ցլի համաստեղության ֆոնին՝ Մերկուրիի (+0.5m), Լուսնի բարակ մանգաղի, Համաստեղության աստղային կուտակման և, գուցե, C/2021 O3 (PanSTARRS) պայծառ աստղակերպի։

Շքերթն այս ամիս, չնայած հազվադեպ երևույթ է, կնախորդի այլ իրադարձության՝ մոլորակների հունիսյան մեծ շքերթին, երբ Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Նեպտունը և Ուրանը կմիավորվեն էլ ավելի մեծ պլանետար հավասար գծով։ Ի դեպ, Նեպտունը և Ուրանը տեսնելու համար հեռադիտակի կարիք կլինի։

Մոլորակների լիակատար վերջին շքերթը տեղի է ունեցել 1982թ., իսկ հաջորդը սպասվում է 2161թ.։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը