101-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության «կեղտոտ» գաղտնիքը
ԱՄՆ-ի բնակիչը նշել է հերթական տարեդարձն ու բացահայտել երկարակեցության անսովոր գաղտնիքը, հայտնում է WSOC-TV-ն։
Ժոզեֆինա Գելները ծնվել է 1921թ․ ապրիլի 9-ին՝ Միացյալ Նահանգներում, սակայն իր մանկության մի մասն անցկացրել է Վենետիկի մոտ գտնվող իտալական գյուղերից մեկում։ Հայրենիք վերադառնալուց հետո նա որոշել է չավարտել դպրոցը և աշխատել տեքստիլի գործարանում։ Ավելի ուշ կինը աշխատանքի է անցել բժշկական գործիքներ արտադրող Ethicon ընկերությունում և աշխատել է այնտեղ մինչև 1993թ. թոշակի անցնելը։
Այժմ 101-ամյա Գելներն ապրում է Փենսիլվանիայի Թամաքվա քաղաքի ծերանոցում։ Իր երկարակեցության պատճառ նա համարում է մանկության տարիներին սննդի յուրահատկությունը։ «Երբ ես ապրում էի Իտալիայում, մենք անընդհատ կեղտ էինք ուտում։ Կարտոֆիլը կեղտոտ էր, մնացած բոլոր բանջարեղենները՝ նույնպես: Կոշիկ չէինք հագնում, մեր ձեռքերը կեղտոտ էին։ Մեզ մոտ ամեն ինչի հանդեպ իմունիտետ էր առաջանում»,-վստահ է նա։
Չնայած դաժան մանկությանը, կինը սիրով է հիշում Իտալիայի կյանքը։ Նրա խոսքով, այն ժամանակ մարդիկ շատ ավելի լավ էին վերաբերվում միմյանց և փորձում էին օգնել բոլոր նրանց, ովքեր դժբախտության մեջ էին։
Ծերանոցի աշխատակիցները պատմել են, որ Գելներն ամենաակտիվ բնակիչներից է, և իրենք դժվարությամբ են կարողանում հետևել նրան։ Երկարակյաց կինը չի դժգոհում ինքնազգացողությունից։ «Քիչ մարդիկ են ապրում մինչև իմ տարիքը: Ես ինձ հիանալի եմ զգում»,-ասել է նա:

Աղբյուրը՝ news.am