Աշխարհ

15.04.2022 19:10


Գիտնականները իխտիոզավրի նոր տեսակ են հայտնաբերել

Գիտնականները իխտիոզավրի նոր տեսակ են հայտնաբերել

Գիտնականները իխտիոզավրի նոր տեսակ են հայտնաբերել, որն ապրել է ներկայիս Չինաստանում մոտ 250 միլիոն տարի առաջ, գրում է «Չժունգո ժիբաո» թերթը:

Չինաստանի հարավում գտնվող Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Բայսե քաղաքում հայտնաբերվել է ծովային սողունի բրածոի մասնակի պահպանված քարացած կմախքը: Ըստ հայտնաբերման վայրի՝ արարածին Baisesaurus robustus են կոչել։ Ըստ գիտնականների՝ դա իխտիոզավրերից ամենամեծն էր, որն ապրել է վաղ Տրիասյան ժամանակաշրջանում՝ 251.9-ից 247.2 միլիոն տարի առաջ: Հայտնաբերված նմուշի երկարությունը գերազանցել է -ը։ Դատելով ոսկրային մնացորդներից՝ այն լավ լողալ գիտեր՝ այս առումով գերազանցելով ՉԺՀ-ի տարածքում նախկինում հաստատված իխտիոզավրերի տեսակներին։

Baisesaurus robustus-ի հայտնաբերումը թույլ է տվել ընդլայնել այս ծովային սողունների բնակության վայրը Չինաստանում վաղ տրիասի դարաշրջանում, հայտարարել է Ուհանի երկրագիտական ​​համալսարանի մասնագետ Հան Ֆենլուն: Ոսկորները հայտնաբերվել են գիտնականների միջազգային խմբի կողմից 2017թ. Այնուհետև դրանք վերականգնվել են կմախքի տեսքով։ Այս աշխատանքը բացահայտել է Baisesaurus robustus-ի առանձնահատկությունները, որոնք տարբերում են նրան այլ հայտնի իխտիոզավրերից։

«Իխտիոզավրերի այլ վաղ տեսակների համեմատ՝ Baisesaurus robustus-ը ավելի լավ էր լողում ավելի երկար և հզոր առջևի վերջույթների ոսկորների շնորհիվ, այն կարող էր զգալի տարածություններ անցնել հնագույն Թեթիս օվկիանոսում»,-ասում է Հան Ֆենլուն:

Համարվում է, որ իխտիոզավրերը, որոնք հայտնվել են մոլորակի վրա վաղ տրիասի դարաշրջանում, անհետացել են մոտ 90 միլիոն տարի առաջ: Հավանաբար նրանց նախորդները սողուններն էին, որոնք ապրում էին երկրի վրա։ Վաղ տրիասի իխտիոզավրերը, որոնք մինչ այժմ հայտնաբերվել են Ճապոնիայում, Կանադայում, Հյուսիսային Եվրոպայում և Չինաստանի Հուբեյ և Անհոյ նահանգներում, իրենց չափերով չեն գերազանցել 1.5 մետրը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը