Քաղաքական

15.04.2022 14:58


Ինչո՞ւ է Էդուարդ Աղաջանյանին թվում, թե արցախցիները անհասկացող են

Ինչո՞ւ է Էդուարդ Աղաջանյանին թվում, թե արցախցիները անհասկացող են

Պարզվում է՝ Արցախի խորհրդարանի երեկվա հայտարարությունը, խիստ նյարդայնացրել է Փաշինյանի կողմնակիցներին: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նույնիսկ հայտարարել է, թե իբրև «...արցախցիները սխալ են հասկացել Նիկոլ Փաշինյանի պատմական առաջարկությունը Արցախի կարգավիճակի նշաձողի մի փոքր իջեցնելու անհրաժեշտության մասին»:

Ըստ Աղաջանյանի, «...արցախցիների մեջքի հետևում ոչ մի գործընթաց չի իրականացվել...»:

Պարզվում է՝ ճիշտ հակառակը, Փաշինյանը օր ու գիշեր մտածել է, թե ինչպես պաշտպանի արցախահայության իրավունքները:

Փաստորեն, Աղաջանյանը իրոք համարում է, որ արցախցիները այնքան անգրագետ են, որ չեն հասկանում, թե իրենց մեջքի հետևում Փաշինյանը ինչ է բանակցել:

Հենց նման մոտեցմամբ էլ Փաշինյանի թիմը երկիրը կառավում է նաև այլ ոլորտներում: Նրանց թվում է, թե Հայաստանում ապրում են բացառապես անգրագետներ, որոնք ոչինչ չեն հասկանում, և իրենց անընդհատ խափելն է կոչվում՝ վարել իրական քաղաքական գործընթաց:

Ճիշտ է, ասում են՝ ավանակը Արցախի խորհրդանիշներից է, սակայն դա չի նշանակում, որ արցախցին ավանակից չի տարբերվում: Աղաջանյանը հավանաբար այդ տարբերությունը չի հասկացել: Օրինակ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության խորհրդանիշը նույնպես ավանակ է, բայց դա չի նշանակում, որ այդ կուսակցության բոլոր անդամներն ու կողմնակիցները ավանակներից չեն տարբերվում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը