Աշխարհ

16.04.2022 18:15


Samsung S20-ի էկրանները սկսել են կոտրվել առանց պատճառի

Samsung S20-ի էկրանները սկսել են կոտրվել առանց պատճառի

Samsung S20, S20+ և S20 Ultra ֆլագմանական սմարթֆոնների օգտատերերը սկսել են բողոքել կոտրված դիսփլեյներից, հաղորդում է Sammobile պորտալը։

Նրանց խոսքով՝ էկրանները սկսել են ծածկվել վազող կանաչ ու վարդագույն գծերով։ Որոշ սեփականատերեր նշել են, որ խափանումը տեղի է ունեցել վերջին թարմացումից հետո, սակայն կան տեղեկություններ մեկ ամիս առաջվա մասին։

Դեռ պարզ չէ՝ կոնկրետ ինչու են անսարքություններ եղել սմարթֆոնների աշխատանքում։ S20-ն ավելի վաղ հայտնվել է գլխագրերում՝ դիսփլեյների աշխատանքում խնդիրների պատճառով։ Այսպես, օրինակ, մի քանի ամիս առաջ օգտատերերը դժգոհել են «մահվան կանաչ էկրանից», որը սմարթֆոնները դարձրել են անպիտան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը