Հնդիկ տղամարդն ինքնահրկիզվել է այն բանից հետո, երբ իր ղեկավարը պահանջել է սեռական հարաբերություն ունենալ իր կնոջ հետ
Հնդկաստանում տղամարդն ինքնահրկիզվել է այն բանից հետո, երբ իր ղեկավարը պահանջել է սեռական հարաբերություն ունենալ իր կնոջ հետ, գրում է Nextshark-ը։
45-ամյա Գոկուլ Պրասադը դեպրեսիայի մեջ է ընկել այն բանից հետո, երբ իր ղեկավարն առաջարկել է կազմակերպել Պրասադի տրանսֆերը, եթե վերջինս «իր կնոջը գիշերը իր մոտ ուղարկի»:
Երկուսն էլ աշխատել են Լախիմպուր Կխերիում գտնվող Uttar Pradesh Power Corporation Limited (UPCL) էլեկտրակայանում։
Պրասադը տրանսֆեր է խնդրել՝ տանն ավելի մոտ աշխատելու համար:
Նա լցրել է դիզվառելիքը և ինքնահրկիզվել իր ղեկավարի աշխատասենյակի դիմաց։ Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է ստացած վնասվածքներից և հաջորդ օրը մահացել։
Իր մահից առաջ Պրասադը տեսահոլովակ է ձայնագրել՝ բողոքելով աշխատավայրում տարիներ շարունակ ոտնձգություններից և բռնություններից։ Պրասադը պնդել է, որ իր վերադասը չարաշահել է իր լիազորությունները և իր մահվան մեջ մեղադրել է նրան և նրա օգնականին:
Կնոջ խոսքով՝ Գոկուլին ոչ ոք օգնության չի հասել, երբ նա ինքնահրկիզվել է, իսկ վերադասը «կանգնել է ու նայել»։
Ոստիկանությունը հայտնել է, որ մահացածի պետին և նրա օգնականին այժմ մեղադրանք է առաջադրվել Հնդկաստանի Քրեական օրենսգրքի համաձայն՝ ինքնասպանության դրդելու և դիտավորյալ սադրանքի համար։

Աղբյուրը՝ news.am