Աշխարհ

16.04.2022 20:20


Սինգապուրում բուսատեսակներ են հայտնաբերել, որոնք մաքրում են հողը ծանր մետաղներից

Սինգապուրում բուսատեսակներ են հայտնաբերել, որոնք մաքրում են հողը ծանր մետաղներից

Հողն արդյունաբերական թափոններից մաքրելու նոր մեթոդների մշակումներ են իրականացվում մշտապես: Սինգապուրում նույնպես նշանակալի մշակումներ են արվել այդ ուղղությամբ, և հետազոտողների խումբը վերջերս ներկայացրել է դրանք, փոխանցում է Planet- today-ը:

Հողի մաքրումը թունավոր միացություններից բույսերի միջոցով կոչվում է ֆիտոռեմեդիացիա: Գիտնականները սկսել են կենդանի բնության մեջ առկա նմուշներն ուսումնասիրելուց՝ պարզելու համար ծանր մետաղների բնական կուտակման հավանականությունը: Բույսերը, որոնք կուտակում են այդ նյութերը, կարող են մաքրող դեր կատարել:

Փորձանմուշներ հավաքելիս մասնագետներն առաջնորդվել են էկոլոգիական անվտանգության չափանիշներով: Եթե բույսը բնորոշ է տվյալ էկոհամակարգին, նշանակում է այն կարելի է անվտանգ մշակել կամ հեռացնել, երբ այն կատարի իր դերը:

Նշվում է, որ ամենալավ արդյունքը ցույց են տվել մեծ տարածում ունեցող մի քանի տեղական բուսատեսակներ, որոնք կարող են հողից զգալի քանակով կադմիում, կապար և մկնդեղ կլանել: Դա շատ ավելի մատչելի է, քան հողի լվացման տեխնոլոգիաներ կիրառելը:

Այդ տարրերը կուտակվելով վնասում են էկոհամակարգին, գյուղատնտեսությանը և, որպես հետևանք, կենդանական աշխարհին ու մարդկությանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը