Աշխարհ

16.04.2022 11:34


Ռուսաստանը լրագրող Յուրի Դուդին օտարերկրյա գործակալ է ճանաչել, գործակալների ցանկում նաև ԼԳԲՏ համայնքի հայազգի պաշտպան կա

Ռուսաստանը լրագրող Յուրի Դուդին օտարերկրյա գործակալ է ճանաչել, գործակալների ցանկում նաև ԼԳԲՏ համայնքի հայազգի պաշտպան կա

Ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը լրագրող Յուրի Դուդին և քաղաքագետ Եկատերինա Շուլմանին ներառել է օտարերկրյա լրատվամիջոցների գործակալների ռեգիստրում:

Գործակալության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ երեկ այս ռեգիստրում ընդգրկվել է ընդհանուր առմամբ ինը մարդ։ Այս ցուցակը եզրափակում է ծաղրանկարիչ Սերգեյ Էլկինը։ Ցանկում է ներառվել նաև ռուսաստանցի լրագրող, ԼԳԲՏ համայնքի իրավունքների ակտիվ պաշտպան Կարեն Շահինյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) նախկինում սահմանափակել էր մուտքն Ազատություն ռադիոկայանի և BBC-ի ռուսական ծառայության կայքեր: Այս լրատվամիջոցները նույնպես Արդարադատության նախարարության կողմից ներառված են արտասահմանյան լրատվամիջոցների ռեգիստրում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը