Աշխարհ

16.04.2022 17:45


Իլոն Մասկը կարող է գործընկերներ ներգրավել Twitter-ը գնելու համար․ լրատվամիջոցներ

Իլոն Մասկը կարող է գործընկերներ ներգրավել Twitter-ը գնելու համար․ լրատվամիջոցներ

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը Twitter ըկերությունը ձեռք բերելու իր մտադրությունն իրականացնելու նպատակով դիտարկում է իր գործընկերներին ներգրավելու հավանականությունը։ Այս մասին ուրբաթ՝ ապրիլի 15-ին հայտնել է New York Post թերթը՝ աղբյուրներին հղումով։

Թերթի տեղեկություններով՝ ձեռնարկատերն արդեն բանակցություններ է վարում հնարավոր ներդրողների հետ ընկերությունը գնելու ցանկության մասին հայտարարելու ֆոնին տնօրենների խորհրդի կողմից ընդունված Բաժնետերերի իրավունքների պլանը շրջանցելու համար։

Մասկի գործընկերներից մեկը կարող է դառնալ Silver Lake Partners ընկերությունը։ Ինչպես նշել է պարբերականը, առայժմ պարզ չէ՝ կանի՞ արդյոք ձեռնարկատերն ավելի խոշոր առաջարկ, թե կփորձի ձեռք բերել ընկերությունը նոր գործընկերների հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մասկը 2,89 միլիարդ դոլարով գնել էր Twitter-ի բաժնետոմսերի 9,2 տոկոսը, որից հետո հայտարարել էր, որ ցանկանում է գնել ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը: Հնարավոր գործարքը գնահատվում է 43 մլրդ դոլար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը