Ավելի քան 50 հազար դոլար․ Թայվանում կարանտինի ռեժիմը խախտելու համար դեռահասի նկատմամբ ռեկորդային բարձր տուգանք է սահմանվել
Թայվանի հյուսիսում գտնվող Սինբեյ քաղաքի առողջապահական օրգանները 18-ամյա դեռահասի նկատմամբ ռեկորդային բարձր տուգանք են սահմանել կարանտինի ռեժիմը խախտելու համար։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ICRT ռադիոկայանին հղումով, նրա ընտանիքն ստիպված է 1,5 միլիոն թայվանական դոլար վճարել, ինչը համարժեք է 51,5 հազար ԱՄՆ դոլարին։
Կորոնավիրուսով վարակված դեռահասը խախտել է 10-օրյա տնային կարանտինի ռեժիմն ու հանգստյան օրերին ընկերների հետ բասկետբոլ խաղալու է գնացել։ Ավելին՝ նա նաև գնացել է ընկերուհու համար նվեր գնելու, մինչդեռ վերջինս ևս վարակված է եղել կորոնավիրուսով։
Սկզբում դեռահասը փորձել է հերքել տնից դուրս գալու փաստը, սակայն ոստիկաններն ու բժիշկները որպես ապացույց ներկայացրել են նրա «արկածների» լուսանկարները, որոնք հրապարակված են եղել սոցցանցերում։ Դրանց էկրանապատկերներն իշխանություններին է ուղարկել համացանցի օգտատերերից մեկը։
Պարզվել է, որ երիտասարդը դիտավորյալ տանն է թողել բջջային հեռախոսը COVID-19-ով վարակվածների գտնվելու վայրը վերահսկող հավելվածին խաբելու նպատակով։ Լուսանկարվելու համար նա այլ սմարթֆոն է կիրառել։
Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր սա Թայվանում սահմանված ամենամեծ տուգանքն է։

Աղբյուրը՝ tert.am