Աշխարհ

18.04.2022 20:40


Շուրջ 15,5 հազար դոլար․ ճապոնական թեյի մեկ կիլոգրամն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով (լուսանկար)

Շուրջ 15,5 հազար դոլար․ ճապոնական թեյի մեկ կիլոգրամն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով (լուսանկար)

Ճապոնիայի կենտրանական հատվածից բերված թեյի տերևների մեկկիլոգրամանոց փաթեթը երկուշաբթի՝ ապրիլի 12-ին աճուրդում վաճառվել է 1,96 միլիոն իենով (շուրջ 15,5 հազար դոլար)՝ բացարձակ ռեկորդ սահմանելով նմանատիպ աճուրդների անցկացման պատմության ընթացքում։ Ինչպես հաղորդում է Kyodo գործակալությունը, այս աճուրդներն անցկացվում են ամեն տարվա ապրիլին Սիձուոկա քաղաքում, որտեղ էլ տեղակայված են թեյի լավագույն պլանտացիաները երկրում։

Համտեսելուց հետո գիտակները նշել են, որ ռեկորդային գնով վաճառված կանաչ թեյն առանձնանում է իր յուրահատուկ ինտենսիվ գույնով ու բույրով և առանձնահատուկ գույնով։ Հաղորդվում է, որ երկուշաբթի Սիձուոկայում կայացած աճուրդից հետո նոր բերքից ստացված թեյի մեկ կլիոգրամը միջինում վաճառվել է 5 հազար իենով (շուրջ $40)։

Ճապոնիան հայտնի է գյուղատնտեսական ապրանքների աճուրդների կազմակերպմամբ, որոնց ժամանակ հաճախ գնային ռեկորդներ են սահմանվում։ Օրինակ՝ նախորդ տարվա հուլիսին Կանաձավա քաղաքում անցկացված աճուրդում Հռոմեական սուտակ (Ruby Roman) տեսակի խաղողի մեկ ողկույզը վաճառվել է շուրջ 13 հազար դոլարով։

New Japanese tea leaves auction for record 1.96 mil. yen

New Japanese tea leaves sell for record ¥1.96 million at auction | The Japan  Times

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը