Նիկոլաս Քեյջը կողոպտիչներին խնդրել է վերադարձնել 10 միլիոն դոլար արժեքով իր կոմիքսները
Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը խնդրել է վերադարձնել 2000թ․-ին իրենից գողացված կոմիքսները։ ComicBook-ին տված հարցազրույցում դերասանն այն գնահատել է 10 միլիոն դոլար։
«Ես պարզապես ցանկանում եմ, որ վերադարձնեն իմ կոմիքսները։ Դրանք գողացել են։ Ժամանակին ես դրանք գնել եմ բավական լավ գումարով, հիմա դրանք իսկական գանձ են դարձել և գնահատվում են մոտ 10 միլիոն դոլար։ Կոմիքսները հիմա ինչ-որ մեկի արկղում են՝ գանձերի հետ, և ես խնդրում եմ վերադարձնել դրանք, քանի որ շատ բան կարող եմ անել դրանցով։ Ես նույնիսկ պատրաստ եմ դրանք նվիրաբերել բարեգործությանը»,-ասել է Քեյջը։
Դերասանը կոմիքսների վաղեմի երկրպագու է։ Նա իր ազգանունը վերցրել է Marvel-ի հերոս Լյուկ Քեյջից (դերասանի իսկական ազգանունտ Կոպոլա է) և խաղացել է «Ուրվական մրցարշավորդը» և «Kick-Ass» կինոկոմիքսներում։

Աղբյուրը՝ style.news.am