Քաղաքական

18.04.2022 12:56


Ունենք հստակ գործողությունների ծրագիր, որոնց վերաբերյալ մանրամասներն առաջիկայում կներկայացվի. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Ունենք հստակ գործողությունների ծրագիր, որոնց վերաբերյալ մանրամասներն առաջիկայում կներկայացվի. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Դիմում եմ մեր հայրենակիցներին, հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր այս ժամանակահատվածում հուսահատվել են, հիասթափվել, իսկապես դա այս իրավիճակում լուծում չէ, պետք զարթնել, վեր կենալ և դուրս գալ այդ թմբիրից: Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Հուսահատվելով, նեղվելով մենք այս իրավիճակից դուրս չենք գալու, իսկապես պետք է համախմբվենք, միասնական լինենք և կհասնենք մեր արդյունքին: Մենք ունենք հստակ գործողությունների ծրագիր, որոնց վերաբերյալ մանրամասներն առաջիկայում կներկայացվի: Ես խնդրում եմ, որ մեր հայրենակիցներն այդ իմաստով փոքր ինչ համբերեն»։

***

Նիկոլ Փաշինյանի թե՛ միջազգային այցերից, թե՛ առհասարակ իր գործողություններից որևէ դրական ակնկալիք չեմ ունեցել, չունեմ, հակառակը՝ ունեմ մշտապես տագնապի զգացում: Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի ասածին, թե իրեն ճիշտ չեն հասկացել՝ ոչ Արցախում, ոչ Հայաստանում, Արամ Վարդևանյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը հայտնի է նրանով, որ մի բան է ասում, հետո հակառակը, հետո պնդում է նախորդը, այսինքն սա որպես կանոն պետական քաղաքական գործչի հռետորաբանության անտրամաբանական մասն է, որը մեր պետությանը լավ ճանապարհով չի տանում»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը