Շուրջ երկու ամիս անց դատարանը քննելու է Նարեկ Մանթաշյանի կալանքի վերաքննիչ բողոքը. Ալեքսանդր Կոչուբաև
Վաղը՝ ապրիլի 19-ին, ժամը 15։30-ին ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը /Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ/ քննելու է Նարեկ Մանթաշյանի կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքը։
Բողոքը ներկայացված է եղել փետրվարի 14-ին /64 օր առաջ/, որը քննվում է միայն երկու ամիս անց։ Միյնչ այս պահը դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կազմը դատական նիստերի վերաբերյալ ակնհայտ կեղծ ծանուցագրեր էր ուղարկել, որոնք փոստին հանձնվել են այն հաշվով, որ ես ծանուցվեմ նիստերից հետո։ Ի դեպ, վաղվա նիստի ծանուցագիրն էլ էր նույն ձևով ուղարկվել, սակայն կազմը սխալ է հաշվարկել և ես ծանուցագիրը ստացել եմ։
Իմ խորին համոզմամբ դատավորի վարքագիծը պարունակում է հանցակազմ սակայն հաշվի առնելով հանրային այն մտահոգությունները, որ Ռուբիկ Մխիթարյանը մերձիշխանական դատավոր է, ուստի, երևէի թե, այդ ուղղությամբ էներգիա չենք ծախսի և կբավարարվենք ինքնաբացարկի միջնորդությունով։

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից