«Առաջարկում եմ տներում պոլի շոր սարքած Նիկոլի նկարով շապիկները, «դուխով» գլխարկները բերել այստեղ և ազատվել այդ աղբից»․ Աղվան Վարդանյան
Այս ակցիան ուշացած չէ, ով ասում է՝ ուշացած է, նա չի ուզում տեղից շարժվել, իսկ այս ապակենտրոն շարժման նպատակն է մասնակից դարձնել մեր քաղաքացիներին։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Առաջիկայում դուք ականատես կլինեք նման բազմաթիվ ակցիաների, որոնց մեկտեղումը օրերի, առավելագույնը՝ շաբաթների հարց է։ Բնականաբար «Հայաստան» խմբակցությունը ևս սկսելու է ակցիաներ անել, մի քանի օր առաջ եղել է Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը այս շարժման սկզբնավորման մասին։ Այն, ինչ արեց պարոն Վանեցյանը, իսկապես տղամարդու, գեներալի արարք է, դրանով նա սկիզբ դրեց այս շարժմանը, որը շարունակություն կստանա բազմաթիվ կենտրոններով»,-ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ շարժումը նպատակ ունի Հայաստանը մաքրել իշխանական խմբակից։
«Մաքրել նաև բառի ուղիղ իմաստով, հարկավոր է Հայաստանը մաքրել Նիկոլից․ մի ժամանակ Հայաստանը լցված էր մարդկանց դուխով գլխակներով, Նիկոլի պատկերներով շապիկներով, բազմաթիվ այլ ատրիբուտներվ, որոնք փառաբանում էին Նիկոլին։ Ես առաջակում եմ մեր քաղաքացիներին, նրանք ովքեր հասկանում են, թե Նիկոլ շաբլոնը ինչ է բերել այս երկրի գլխին, իրենց տներում պոլի շոր սարքած դուխով գլխարկները, շապիկները, անկյուններում թափված օղու շշերը բերեն Ազատության հրապարակ, կուտակենք մի տեղ և Հայատսանը մաքրենք այդ աղբից»,-նշեց Աղվան Վարդանյանը։

Աղբյուրը՝ tert.am