Աշխարհ

19.04.2022 19:15


WhatsApp-ում նոր հնարավորություն է հայտնվել բիզնես էջերի համար

WhatsApp-ում նոր հնարավորություն է հայտնվել բիզնես էջերի համար

WABetaInfo պորտալը հայտնել է, որ WhatsApp-ը բիզնեսի պրոֆիլը բարելավման հնարավորություն է ստեղծել։

Նոր թարմացման տեղադրումից հետո մեսենջերի որոշ բետա թեստերներ ծանուցումներ են ստացել, որ կարող են լուսանկարներ տեղադրել էջի շապիկին։

Շապիկը կարելի է տեսնել՝ սեղմելով օգտատիրոջ պրոֆիլի նկարը։ Այն 1211×681 չափի մեծ ուղղանկյուն է՝ օգտատիրոջ լուսանկարով հետևի մասում:

Առայժմ նոր գործառույթը հասանելի է WhatsApp-ի iOS տարբերակում, ապագայում այն ​​կհայտնվի նաև Android սարքերում: Թե երբ գործառույթը հասանելի կլինի մեսենջերի բոլոր օգտատերերին, դեռ հայտնի չէ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը