Samsung-ը թափանցիկ էկրանով սմարթֆոն է արտոնագրել, հայտնում է SamMobile-ը։
Համապատասխան արտոնագիրը նկատվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) տվյալների բազայում, այն հրապարակվել է ապրիլի 14-ին։ Փաստաթղթում ընկերության ինժեներները նկարագրել են հեռախոսի օգտագործումը, որն քաշվող էկրան ունի:
Հստակեցվում է, որ դիսփլեյի այն հատվածը, որը դուրս է քաշվում պատյանից, թափանցիկ է։ Samsung-ի մասնագետները չեն պարզաբանել, թե ինչ նպատակով է կիրառվել այդ տեխնիկական լուծում։ Դիագրամներում մշակված սարքերի երկու տեսակ է՝ մեկը կողային մասից քաշվող էկրանով, մյուսը՝ վերևից:
Լրագրողները նշել են, որ արտոնագրի հրապարակման փաստը չի երաշխավորում, որ կորպորացիան պատրաստվում է այդպիսի հեռախոսներ թողարկել։ «Սակայն Samsung-ը պաշտպանել է իր մշակումները և մտավոր սեփականությունը WIPO-ում, եթե որոշի կյանքի կոչել այդ հավակնոտ գաղափարը»,-ընդգծել են հեղինակները: Մասնագետները հիշեցրել են, որ Samsung-ը գաջեթների համար թափանցիկ OLED էկրանի կոնցեպտը ներկայացրել էր 2015 թվականին, սակայն հետո որոշել էր դադարեցնել դրա արտադրությունը՝ այդպիսի սարքերի ցածր պահանջարկի պատճառով։
Samsung-ը թափանցիկ էկրանով սմարթֆոն է արտոնագրել

Աղբյուրը՝ news.am