Արգենտինայի բնակիչն ընկել է շարժվող գնացքի տակ և հրաշքով ողջ է մնացել
Կինը կորցրել է գիտակցությունն ու ընկել անմիջապես շարժվող գնացքի տակ, հայտնում է El1 Digital հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Արգենտինայի Գոնսալես Կատան քաղաքի երկաթգծի վրա, այն նկարահանել են տեսախցիկները։ Կանդելա անունով տուժածն ընկել է գծերի վրա այն պահին, երբ գնացքը մոտենում էր կայարանին։ Մոտակայքում կանգնած ուղևորները հետ են քաշվել, ոմանք գնացքի կանգնելուց հետո փորձել են օգնել կնոջը: Պարզվել է, որ նա ողջ է մնացել, նրան քաշել են հարթակի վրա և սպասել շտապօգնության ժամանմանը։
Դեպքի վայր ժամանած բժիշկները Կանդելային տեղափոխել են հիվանդանոց, որտեղից մի քանի ժամ անց դուրս են գրել՝ արգենտինացի կնոջ կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնացել։
Կինն ինքը խոստովանել է, որ կատարվածի համար բացատրություն չունի։
«Ուզում էի զգուշացնել դիմացինս, բայց չհասցրեցի։ Ես նույնիսկ չեմ հիշում, թե ինչպես ընկա գծերի վրա։ Ինձ հետ կատարվածի մեջ ոչ մի տրամաբանություն կամ իմաստ չեմ գտնում, դա անհավատալի է։ Բարեբախտաբար, հիմա լավ եմ»,-ասել է Կանդելան։

Աղբյուրը՝ news.am