Ճապոնիայում ստեղծել են ուտելու ձողիկներ, որոնք ընդգծում են սննդի համն ու աղիությունը
Kirin ընկերությունը և Մեյջիի համալսարանի մասնագետները ստեղծել են ուտելու համար ձողիկներ, որոնք ընդգծում են սննդի համն ու աղիությունը:
Թույլ էլեկտրական հոսանքի օգնությամբ ձողիկներն ազդում են սննդի վրա։ Էլեկտրական ալիքը ազդում է նատրիումի քլորիդի իոնների վրա, որոնք պատասխանատու են աղի համի համար։ Մշակման բարդությունը համապատասխան էլեկտրական ալիքի չափի մեջ է, որը կարող է փոխազդել նատրիումի քլորիդի իոնների հետ: Հոսանքը չի կարող մարդուն վնասել։
Գիտնականները փորձեր են կատարել կամավորների մասնակցությամբ։ Նրանց խնդրել են համտեսել սնունդը և գնահատել դրա աղի պարունակությունը: Առաջին ուտեստից հետո բերել են երկրորդը՝ 30 տոկոսով քիչ աղի։
Այնուհետև կամավորներին մատուցվել է նաև քիչ աղով ուտեստ, սակայն որպես պատառաքաղ նույն ձողիկներն են օգտագործվել։ Դրանցով ուտելիս սնունդը մարդկանց կրկնակի աղի է թվացել։

Աղբյուրը՝ news.am