Լրահոս

22.04.2009 15:53


ՕԵԿ–ը համաձայն է ՀՀ նախագահի կայացրած որոշումների հետ

ԱԺ պատգամավոր Արծրունի Աղաջանյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ը չի փոշմանել իշխանության հետ կոալիցիա ստեղծելու հարցում և համաձայն է  ՀՀ նախագահի կայացրած որոշումների հետ։ Ըստ պատգամավորի՝  Հայ-թուրքական հարաբերությունների հարցում էլ ՕԵԿ-ը պաշտպանում է ՀՀ նախագահի դիրքորոշումը։

-ՕԵԿ-ը միանշանակ կողմ է սահմանի բացմանը։ Հայաստանը պետք է բոլոր հարևան երկրների հետ հարաբերություններ ունենա։ Շատ լավ է, որ ՀՀ նախագահը, այսպես ասած, ֆուտբոլային դիվանագիտություն սկսեց։ Այդ հարաբերությունները շարունակություն կունենան փուլ առ փուլ՝ սահմանի բացում, այնուհետև որոշակի դիվանագիտական հարաբերությունների հաստատում,-ասել է Արծրունի Աղաջանյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը