Քաղաքական

20.04.2022 13:06


«Նախագահը հումորով է վերաբերվում». Բագրատ Միկոյանը՝ Քոչարյանի քաղաքական ասպարեզից հեռանալու լուրերի մասին

«Նախագահը հումորով է վերաբերվում». Բագրատ Միկոյանը՝ Քոչարյանի քաղաքական ասպարեզից հեռանալու լուրերի մասին

NEWS.am-ը մեկնաբանություն է խնդրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից՝ «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված հոդվածի առնչությամբ։ Մեր հարցին պատասխանել է գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

-«Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ Հայաստանի նախկին երեք նախագահները պատրաստվում են հեռանալ քաղաքականությունից։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշե՞լ է չզբաղվել քաղաքականությամբ:

-Քաղաքական ասպարեզից իր ՝ հերթական «հեռանալու» մասին նախագահ Քոչարյանը տեղեկացել է Հրապարակ օրաթերթից: Այդ պերիոդիկ մտավարժանքներին նախագահը վերաբերվում է հումորով:

Այս խորագրի վերջին նյութերը