Ստեփանակերտում ապրիլի 23-ին կկազմակերպվի ջահերով երթ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ս.թ. ապրիլի 23-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի կունենա «Զարթնի՛ր, լաո՛…» կարգախոսով ավանդական ջահերով երթ, որը կմեկնարկվի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից ժամը 19:00-ին:
Մեր թշնամիների ծրագրում 1915թ-ից առ այսօր ոչինչ չի փոխվել։ Այսօր էլ Արցախի նկատմամբ կիրառվում է նույն ցեղասպան քաղաքականությունը։
Ուստի այդ քաղաքականությանը ո՛չ ասելը, ապրելու մեր ցանկությունը բոլորին լսելի դարձնելը, համազգային դիմադրողականության բարձրացումը դառնում է յուրաքանչյուր արցախցու պարտքը, այդ իսկ պատճառով կարևոր է ջահերթին հենց քո՛ մասնակցությունը: Մասնակցի՛ր Ջահերով երթին: Ապացուցի՛ր, որ չես հանձնվում:
Ցո՛ւյց տուր, որ Արցախն ապրում է և ապրելու է:
Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է աշխարհին ցույց տալ մեր միասնությունը, ուստի խնդրում ենք անպայման մասնակցել Ջահերով երթին:
Ստեփանակերտում ապրիլի 23-ին կկազմակերպվի ջահերով երթ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ս.թ. ապրիլի 23-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի կունենա «Զարթնի՛ր, լաո՛…» կարգախոսով ավանդական ջահերով երթ, որը կմեկնարկվի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից ժամը 19:00-ին:
Մեր թշնամիների ծրագրում 1915թ-ից առ այսօր ոչինչ չի փոխվել։ Այսօր էլ Արցախի նկատմամբ կիրառվում է նույն ցեղասպան քաղաքականությունը։
Ուստի այդ քաղաքականությանը ո՛չ ասելը, ապրելու մեր ցանկությունը բոլորին լսելի դարձնելը, համազգային դիմադրողականության բարձրացումը դառնում է յուրաքանչյուր արցախցու պարտքը, այդ իսկ պատճառով կարևոր է ջահերթին հենց քո՛ մասնակցությունը:
Մասնակցի՛ր Ջահերով երթին:
Ապացուցի՛ր, որ չես հանձնվում:
Ցո՛ւյց տուր, որ Արցախն ապրում է և ապրելու է:
Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է աշխարհին ցույց տալ մեր միասնությունը, ուստի խնդրում ենք անպայման մասնակցել Ջահերով երթին:
Արցախի ճակատագիրը քո՛ ձեքում է…
ՀՅԴ Արցախի երիտասարդական միություն