Անտարկտիդայում սառույցի ռեկորդային պակաս է գրանցվել
Անտարկտիդայում ծովի սառույցի աննախադեպ պակաս կա: Սուն Յաթսենի համալսարանի և Գուանդուն նահանգի Հարավային ծովային գիտության և տեխնոլոգիաների լաբորատորիայի գիտնականները նշել են, որ սառցե տարածքը հինգ տարվա ընթացքում երկրորդ անգամ հակառեկորդ է սահմանել, փոխանցում է Phys.org-ը:
Հակառկորդային ցուցանիշը գրանցվել է 2022 թվականի փետրվարին, Անտարկտիդայի գոտում ծովի սառույցի տարածքը երկու միլիոն քառակուսի կիլոմետրից պակաս է կազմել՝ 1978 թվականին դիտարկումների մեկնարկից ի վեր առաջին անգամ: Սառցե ծածկը 30 տոկոսով ցածր է եղել 1981 թվականից մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածի միջին ցուցանիշից:
Փորձագետները կարծում են, որ Անտարկտիդայի սառույցի հալվելը պայմանավորված է Բելինսգաուզեն և Ամունդսեն ծովերում դեպի բևեռ տաքության անոմալ տեղափոխմամբ, ինչպես նաև սառցաբեկորների և ծովի միջև ջերմաստիճանի տարբերությամբ. մուգ ջուրն ավելի լավ է կլանում ջերմային էներգիան, իսկ սպիտակ սառույցն արտացոլում է դրա մի զգալի մասը։ Սառույցի մակերեսի վրա ազդել են նաև գլոբալ կլիմայական գործոնները, ինչպիսիք են Էլ-Նինյոն (մակերեութային ջրերի ջերմաստիճանի տատանումները Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում) և տատանումները (ծովի մակարդակի ճնշման փոփոխության ինդեքսը հյուսիսային լայնության 20 աստիճանից դեպի հյուսիս) Անտարկտիկայում:

Աղբյուրը՝ news.am