Աշխարհ

21.04.2022 21:15


Խոսեպ Գվարդիոլայի ռեկորդը

Խոսեպ Գվարդիոլայի ռեկորդը

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Բրայթոնի» նկատմամբ տարած 2։0 հաշվով հաղթանակի շնորհիվ չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ռեկորդ է սահմանել։

Պրեմիեր լիգայի ակումբների մարզիչներից կատալոնացի մասնագետն ամենաարագն է հասել 250 հաղթանակի բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթիի» հետ, հաղորդում է Opta-ն։ Դրա համար նրան պահանջվել է 344 հանդիպում։

Երկրորդ տեղում է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն («Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Տոտենհեմ»), որն Անգլիայում 250 հաղթանակի հասել էր 396 խաղում։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը