Սունկը 17 000 սեռ կարող է ունենալ․ Սկանդինավցի գիտնականներ
Հյուսիսային կիսագնդի ծառի սնկերի Trichaptum սեռը բավականին տարածված է, իսկ նրա պահանջկոտ չլինելը հեշտացնում է լաբորատորիաներում նմուշների աճեցնելն ու դրանք ուսումնասիրելը: Նիդեռլանդների Վագենինգենի համալսարանի կենսաբանների խումբը որոշել է բոլոր տարածաշրջաններից գործընկերների կողմից ուղարկված տարբեր նմուշների ԴՆԹ-ի հաջորդականությունն ուսումնասիրել։
Պարզվել է, որ այս սնկերն ունեն երկու պայմանական սեռ, որոնք թույլ են տալիս հսկայական քանակությամբ տարբերակներ։ Գիտնականները հետազոտություններ են կատարել՝ պարզելու համար, թե կոնկրետ որքան: Պարզվել է, որ այս օրգանիզմների կենսաբանական սեռի ավելի քան 17 000 տարբերակ կա։ Նման բազմազանության անհրաժեշտությունը հեշտությամբ բացատրվում է էվոլյուցիայի տեսանկյունից: Բանն այն է, որ սնկերը ծառերի վրա աճում են մեծ գաղութներով, և նրանց այդքան շատ տարբերակներ են պետք՝ ցեղակիցների միջև խաչասերման դեպքում փոխանցվող մուտացիաներից խուսափելու համար:
Հետազոտության մասնակիցներից մեկը՝ էվոլյուցիոնիստ կենսաբանը, նշել է, որ ամենահարմար տարբերակը ընտրելու համար բավական կլիներ 100 ճյուղավորումը։ Թե ինչու է բնությունը ստեղծել դրանցից մի քանի հազարը, դեռևս պարզ չէ գիտնականների համար:
Այս գիտական աշխատանքը հնարավոր է դարձել ինքնին հաջորդականության գործընթացի ծախսերի կրճատման և արագացման շնորհիվ։ Նախկին ուսումնասիրություններն այնքան էլ ծավալուն և մանրամասն չեն:

Աղբյուրը՝ news.am