Քաղաքական

22.04.2022 14:22


Ալիևը նախազգուշացնում է Երևանին

Ալիևը նախազգուշացնում է Երևանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է անում Երևանի հետ կոնկրետ բանակցություններ սկսել՝ խաղաղ պայմանագրի ստորագրման համար: Այդ մասին նա հայտարարել է Շուշիում Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում, փոխանցում է Sputnik Азербайджана.

«Եթե Հայաստանը հրաժարվի հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի ստորագրումից, ապա մենք պաշտոնապես կհայտարարենք, որ չենք ճանաչում նրանց տարածքային ամբողջականությունը»,-նախազգուշացրել է Ալիևը:

Աղբյուրը՝ yerevan.today

***

Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, ապրիլի 22-ին մեկնարկել է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը, որի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է արցախյան խնդրին:

Նրա խոսքով՝ «2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը գործնականում դադարեցվել է. պատճառը Հայաստանի նոր ղեկավարության չափազանց տարօրինակ պահվածքն էր»։

«Երբ 2018-ին Հայաստանի նոր ղեկավարությունը եկավ իշխանության, և՛ Մինսկի խմբում, և՛ մենք որոշակի հույս ունեինք... որ իշխանության եկած քաղաքական գործիչների նոր սերունդը կհասկանա իրականությունը, որ նրանք ի վիճակի չեն պատերազմել Ադրբեջանի դեմ: Սակայն 2019 թվականին Հայաստանի ղեկավարությունը բոլորովին այլ դիրքորոշում որդեգրեց։ Երկրի ղեկավարության հնչեցրած անհեթեթ մտքերը փաստացի վերջ դրեցին բանակցային գործընթացին։ «Արցախը Հայաստան է և վերջ» բառերով ավարտվեց բանակցային գործընթացը, և այս հայտարարությունից հետո ինձ այցելած Մինսկի խումբը շատ անորոշ վիճակում էր։ Այս հայտարարությունից հետո անհնար էր որևէ բանակցություն վարել, քանի որ բանակցությունների էությունն արդեն այն էր, որ «օկուպացված հողերը» (չակերտները՝ Tert.am) կազատագրվեն»,-ասել է Ալիևը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը