Քաղաքական

22.04.2022 19:42


Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացումը տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է․ Արցախի ԱԳՆ

Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացումը տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր։

Նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը:

Այս խորագրի վերջին նյութերը