Աշխարհ

23.04.2022 16:15


Tesla-ի մարդանման ռոբոտն ընկերության բիզնեսի ամենաարժեքավոր մասը կդառնա. Իլոն Մասկ

Tesla-ի մարդանման ռոբոտն ընկերության բիզնեսի ամենաարժեքավոր մասը կդառնա. Իլոն Մասկ

Tesla-ի մարդանման ռոբոտը մի օր ընկերության բիզնեսի ամենաարժեքավոր մասը կդառնա, կանխատեսել է գործադիր տնօրեն Իլոն Մասկը։

Tesla-ի առաջին եռամսյակի եկամուտների մասին հաշվետվության մեջ Մասկը նշել է, որ ռոբոտի՝ Optimus-ի կարևորությունն «ակնհայտ կդառնա առաջիկա տարիներին»:

«Ես ապշած էի, որ մարդիկ չեն գիտակցում Optimus ռոբոտների ծրագրի մասշտաբները,-ասել է Մասկը:-Optimus-ն ավտոմեքենաների բիզնեսից ավելի թանկ կարժենա: Դա իմ խորին համոզմունքն է»:

Մասկն ասել է, որ երկոտանի ռոբոտի առաջին մոդելները կհայտնվեն հաջորդ տարի, թեև փորձագետները թերահավատորեն են վերաբերվում այդ ժամկետին. Մասկը հայտնի է իր չափազանց լավատեսական կանխատեսումներով։

Մասկը ռոբոտի մասին առաջին անգամ հայտարարել էր անցյալ ամառ: Մասկը ռոբոտի նման մի դերասանի էր բեմ հանել և ստիպել էր նրան պարել հանդիսատեսի առջև:

Նա նշել էր, որ նպատակ է դրվել մի մեքենա ստեղծել, որը կարող է նվազեցնել աշխատուժի ծախսերը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը