Աշխարհ

23.04.2022 18:20


101-ամյա ամերիկուհին նշել է մտքի պարզությունը պահպանելու գաղտնիքը

101-ամյա ամերիկուհին նշել է մտքի պարզությունը պահպանելու գաղտնիքը

ԱՄՆ բնակչուհի Դեզիրե Էնգելը վերջերս նշել է ծննդյան 101-րդ տարեդարձը, հայտնում է foxla.com պորտալը:

Դեզիրե Էնգելը ծնվել է Եվրոպայում, սակայն Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամուսնու հետ տեղափոխվել է ԱՄՆ: Զույգը երեք երեխա է մեծացրել: Այժմ Դեզիրեն 7 թոռ և 7 ծոռ ունի: Չնայած տարիքին՝ նա շարունակում է աշխատել: Ամերիկուհին քանդակագործություն է դասավանդում:

Ինչպես նա հայտնել է մտքի պարզությունն ու սրությունը պահպանելու հարցում նրան օգնում է «Էրուդիտ» խաղը, որն ԱՄՆ-ում առավել հայտնի է «սքրեբլ» անունով:

Էնգելը լրագրողի հետ զրույցում կիսվել է նաև երկար ու լիարժեք կյանքի գաղտնիքով:

«Եթե կյանքը քեզ կիտրոններ է տալիս, լիմոնադ պատրաստիր»,-խորհուրդ է տվել կինը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը