Լեհաստանում շունը հայտնաբերել է վերջին հարյուրամյակի ընթացքում գտնված խոշորագույն գանձը
Վալբժիխ քաղաքի մոտակայքում Կայտուս անունով շունը պատահաբար միջնադարյան մետաղադրամների տարա է հայտնաբերել՝ հողը փորելով: Դա վերջին հարյուրամյակում Լեհաստանում հայտնաբերված խոշորագույն գանձն է, գրում է Arkeonews-ը:
Շունը գանձը գտել է տիրոջ հետ զբոսնելիս: Կենդանին հանկարծակի սկսել է փորել սովորական հողատարածքում, որտեղ էլ հնագույն մետաղադրամներն է հայտնաբերել:
Շան տերը հայտնագործության մասին հայտնել է հնագետներին: Վերջիններս ժամանել են տվյալ վայր և հայտնաբերել 13-րդ դարին պատկանող լեհական մետաղադրամներն ու դրանց սափորը:
Նշվում է, որ մետաղադրամները լավ են պահպանվել: Դրանց վրա հստակ երևում են արծվառյուծի, ջրահարսերի և հրեշտակների, աշտարակների ու պարիսպների պատկերները:

Աղբյուրը՝ news.am