Ադրբեջանն օկուպացված Վարանդայում պատրաստվում է «խելացի գյուղ» կառուցել
Հայկական Վարանդայում, որը 2020թ․-ից օկուպացված է Ադրբեջանի կողմից, նախատեսվում է, այսպես կոչված, խելացի գյուղ կառուցել։ Այդ մասին, ըստ ադրբեջանական աղբյուրների, հայտարարել է Իլհամ Ալիևի՝ Արցախի օկուպացված տարածքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։
Նա նշել է, որ օկուպացված Վարանդայում կառուցվելիք գյուղը կունենա շուրջ 1500 տուն։ Ծրագրի իրականացման համար տենդեր կհայտարարվի։
Հիշեցնենք, որ սույն թվականին փետրվարի 18-ին Արցախի Ազգային ժողովը միաձայն ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որով արգելվում է, մասնավորապես, օկուպանտ Ադրբեջանի ցանկացած գործունեություն այդ տարածքներում՝ շինարարություն, ներդրում և այլն, որը հակասում է Արցախի օրենսդրությանը։ Հետևաբար, Ադրբեջանի օկուպացրած տարածքներում իրականացված ցանկացած գործունեություն համարվում է ապօրինի։

Աղբյուր` Փաստինֆո