Մևլութ Չավուշօղլու, Հիտլերը ողջունում է իր գերեզմանից․ Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում անդրադարձել է «գորշ գայլեր» ժեստին
ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին և պատասխանել նրա ժեստին, որն արել է Ուրուգվայում՝ ի պատասխան հայ ցուցարարների՝ Ցեղասպանության ճանաչման պահանջի։ Չավուշօղլուն «գորշ գայլերի» ժեստն էր ցույց տվել հայ համայնքի ներկայացուցիչներին, թուրքերը նրան ծափահարել էին։
Մնացականյանը գրել է․ «Մևլութ Չավուշօղլու, «գորշ գայլերի» ողջույնը զզվելի է, արատավոր և ռասիստական. Հիտլերը ողջունում է իր գերեզմանից…»։