Ուրուգվայի արտգործնախարարը դատապարտել է Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանցիսկո Բուստիլյոն դատապարտել է Մոնտեվիդեոյում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է El Pais-ը:
Ֆրանսիսկո Բուստիլյոն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Ուրուգվայը հիշողությունը հարգող երկիր է, նաև խաղաղության ձգտող և ապագայի երկիր է:
«Մեր երկիրն առճակատումների դեպքում հաշտեցումը նախընտրող երկիր է: Մենք քարոզում ենք փոխըմբռնում, հանդուրժողականություն և հույս ունենք, որ նրանք, ովքեր այցելում ենք այս երկիր, որտեղ քարոզվում է խաղաղություն եւ հանդուրժողականություն, վարվեն նույն կերպ: Մերժում և դատապարտում եմ ցանկացած վիրավորական վարքագիծ կամ ժեստ, որը ենթադրում է ֆիզիկական կամ բարոյական բռնություն»,-ընդգծել է Բուստիլյոն՝ անդրադառնալով Չավուշօղլուի ազգայնական ժեստին:
Ուրուգվայ այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի դեմ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։ Ցուցարարները, տեսնելով դիվանագիտական ներկայացուցչությունից դուրս եկող ԱԳ նախարարին, սկսել էին վանկարկել. «Մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը: Ուրուգվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուն կանչվել է այդ երկրի ԱԳՆ: Ակնկալվում է, որ թուրք դեսպանն արտգործնախարարություն է ներկայանալու ապրիլի 25-ին: