119 տարեկանում մահացել է Երկրի ամենատարեց բնակչուհին
Ճապոնուհի Քանե Տանական, որը 2019 թվականին ճանաչվել է երկրագնդի ամենատարեց մարդը, մահացել է 119 տարեկանում, հայտնում է NHK-ն։
Կինը ծնվել է ռուս-ճապոնական պատերազմից առաջ՝ 1903 թ.: Նա վերապրել է երկու համաշխարհային պատերազմ և տեսել հինգ կայսրերի թագավորությունը:
Տանական ապրում էր Ճապոնիայի Ֆուկուոկա պրեֆեկտուրայի ծերանոցում և հունվարին նշել էր իր 119-ամյակը: Ամենից շատ կինը գազավորված ըմպելիքներ ու շոկոլադ էր սիրում։
2019 թվականի մարտին նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մոլորակի ամենատարեց բնակչուհի։ Տանական կյանքի տևողության ռեկորդ է սահմանել նաև հենց Ճապոնիայում:

Աղբյուրը՝ tert.am