Մայիսի 1-ից հետո անցնում ենք շատ ավելի կոնկրետ և հստակ գործողությունների. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Գնում ենք մինչև վերջ՝ այս իշխանություններին օր առաջ հեռացնելու: Այս մասին մեկնարկած իրազեկման ակցիայի ընթացքում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղթելյանը:
«Վաղը ժամը 11:30 Տիգրանաշենից Երևան կշարժվի մեր մյուս խումբը, ապա՝ Սարդարապատից և Բաշ Ապարանից մեր արժանապատիվ հայրենակիցները քայլերթով կշարժվեն դեպի Երևան: Այդ ընթացքում մենք Երևանում կազմակերպելու ենք բողոքի ակցիաներ, երթեր, ցույցեր: Առաջիկա 5 օրերի ընթացքում մեր նպատակն է Հայաստանում ժողովրդին ոտքի կանգնեցնել»,-ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ մայիսի 1-ին ունենալու են մեծ հանրահավաք:
«Մենք շատ ժամանակ չունենք մինչև վեր, վճռական կամքով գնում ենք առաջ: Որոշում ենք կայացրել պայքարը իրականացնել ցանցային և ապակենտրոն: Այսինքն մենք գործում ենք մեկ գաղափարախոսությամբ, բայց ապակենտրոն ձևով: Բոլոր նրանք, ում համար թանկ է մեր պետականությունը, իրենք մեր զինակիցներն են, մեր ընկերները, այս պայքարի առաջամարտիկն են»,-իր ելույթում նշեց Սաղաթելյանը:

Աղբյուրը՝ tert.am