Տիգրանաշենից քայլերթով շարժվելու ենք դեպի Երևան. Գերասիմ Վարդանյան
ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը հայտարարել է, որ «Դիմադրություն» շարժման գործողությունների շրջանակներում վաղը քայլերթի է դուրս գալիս հերթական խումբը, որը Տիգրանաշենից շարժվելու է դեպի Երևան.
Սիրելի՛ ընկերներ, բարեկամներ, հայրենակիցներ,
Ես և իմ ընկերները սկսում ենք հայրենիքը թրքացումից ազատագրելու մեր բաժին գործողությունը։ Մենք վաղը ժամը 10:30-ից Տիգրանաշենից քայլերթով շարժվելու ենք դեպի Երևան։ Կոչ եմ անում մեր բոլոր ընկերներին, հարազատներին, ովքեր դեմ են Արցախի հանձնմանը, ովքեր դեմ են թրքացմանը, ովքեր պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ Հայաստանի, հանուն արժանապատիվ ապագայի միանալ մեր պայքարին, կատարել իրենց բաժին գործողությունը։

Ես և իմ ընկերները գնալու՛ ենք մինչև վերջ։