Սաուդյան Արաբիայում ռեստորան է փակվել, որտեղ 30 տարի կարկանդակները զուգարանում են պատրաստել
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են փակել Ջիդա քաղաքի ռեստորաններից մեկը, երբ պարզվել է, որ այնտեղ սնունդը պատրաստվում էր զուգարանում, հայտնում է Siasat Daily պորտալը։
Նշվում է, որ այցելուներին մատուցվող ուտեստները զուգարանում պատրաստվել են 30 տարի։ Հաստատությունը գտնվում էր բնակելի շենքում։
Ստուգումը ցույց է տվել, որ զուգարանում տապակած քաղցրավենիք և արաբական երկրներում տարածված հնդկական սամոզա է պատրաստվել։ Ռեստորանում նաև ժամկետանց մթերք՝ միս, հավ և պանիր է հայտնաբերվել, որոնց ժամկետը լրացել էր ավելի քան երկու տարի առաջ։
Բացի այդ, հանրային սննդի օբյեկտի տարածքում ստուգման ժամանակ կրծողներ և միջատներ են հայտնաբերվել:

Աղբյուրը՝ news.am