Աշխարհ

26.04.2022 20:15


Nissan-ը ստեղծում է բախումներից մեքենայի ինքնավար խուսափման համակարգ

Nissan-ը ստեղծում է բախումներից մեքենայի ինքնավար խուսափման համակարգ

Ճապոնական Nissan Motor կորպորացիան երկուշաբթի հայտարարել է համալիր ինքնավար համակարգի ստեղծման մասին, որը թույլ կտա խուսափել այլ մեքենաների, խոչընդոտների և հետիոտներին բախվելուց։ Համակարգի ստեղծումը նախատեսվում է ավարտել ներկա տասնամյակի կեսերին, իսկ մինչև 2030թ. սարքը կտեղադրվի Nissan-ի գրեթե ամբողջ արտադրանքում, նշվել է կորպորացիայի հաղորդագրությունում։

Յոկոսուկա քաղաքի ավտովարժարանում երկուշաբթի լրագրողներին ցուցադրել են, թե ինչպես է մեքենան ինքնուրույն խուսափել իր վրա շարժվող այլ մեքենային բախվելուց և անսպասելիորեն հայտնված «հետիոտն» մանեքենից։ Դրա համար օգտագործվել են սենսորներ, որոնք թույլ են տվել «գրանցել» մեքենայի շուրջ գտնվող բոլոր օբյեկտները և խոչընդոտները 300 մետր հեռավորության վրա։

Նոր համակարգը պետք է դառնա անվարորդ մեքենայի կարևորագույն բաղադրիչը, նշել են Nissan-ում։ Նման աշխատանքներ կատարում են նաև այլ ընկերություններ։ Honda Motor-ն, օրինակ, ստեղծում է արհեստական բանականության համակարգ, որը նախապես վարորդին տեղեկացնելու է ի հայտ եկող սպառնալիքների և խոչընդոտների մասին՝ հաշվի առնելով նրա անհատական առանձնահատկությունները։ Այն նախատեսվում է ներդնել 2022-ական թթ. երկրորդ կեսին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը