Android Police պորտալի համաձայն՝ 2022 թվականի լավագույն սմարթֆոնների կոչումը բաշխվել է Samsung-ի և Google-ի գաջեթների միջև։ Առաջին տեղում Galaxy S22 Ultra-ն է։
Նշվում է, որ կորեական ֆլագմանը ստացել է շուկայում լավագույն դիսփլեյը, բարձրորակ նյութերը և հավաքումը: Մեկ այլ առավելություն է S Pen ստիլուսի առկայությունը, որը նախկինում մատակարարվում էր Galaxy Note շարքի սմարթֆոնների հետ։ Galaxy S22 Ultra-ին նաև վերագրվում են թերություններ, այդ թվում՝ մեծ կորպուսը, որի պատճառով սմարթֆոնն անհարմար է օգտագործել, ինչպես նաև լիցքավորման սարքի բացակայությունը և բարձր գինը։
Երկրորդ տեղում Google Pixel 6-ն է: Ըստ Android Police-ի՝ սմարթֆոնը կարող է պարծենալ սարքի տեսախցիկի լավորակ լուսանկարներով, բարձր արտադրողականությամբ, Android 12-ի վրա հիմնված Material You թաղանթով և արտադրողի կողմից հինգ տարվա աջակցությամբ: Նշվում է, որ սմարթֆոնը չունի հեռաֆոտո ոսպնյակ, և տեսախցիկները երբեմն կարող են փայլ «որսալ։ Բացի այդ, սմարթֆոնի մատնահետքի սքաները արագությամբ զիջում է մրցակիցներին, իսկ վերջին թարմացումներն անկայուն են եղել։
Android Police-ի լավագույն սմարթֆոնների վարկանիշում երրորդ տեղը զբաղեցրել է Samsung Galaxy Z Fold3-ը։ Ծալովի գաջեթի նշված առավելությունների թվում են ձևը, որի շնորհիվ սմարթֆոնը կարծես «մինի պլանշետ» լինի, բարձր արտադրողականությունը երկու կողմից, բարձրորակ էկրանները և մինչև 2025 թվականը ծրագրային ապահովման թարմացումները արտադրողի կողմից: Թերությունները ներառում են էկրանի տակ առջևի տեսախցիկը, մարտկոցի աշխատանքի միջին ժամկետը և բարձր գինը:
Google-ի միջինգնային սմարթֆոնը՝ Pixel 5a-ն, չորրորդ տեղում է: Մրցակիցների մեջ այն առանձնանում է ականջակալների խցիկի առկայությամբ։ Բացի այդ, փորձագետները նշել են սմարթֆոնի մարտկոցի աշխատանքի տևողությունը, տեսախցիկներից արված լուսանկարները՝ հաշվի առնելով գին-որակ հարաբերակցությունը, անջրանցիկության առկայությունը՝ ըստ IP67 ստանդարտի, և մինչև 2024 թվականը թարմացումների աջակցությունը։ Թերությունների թվում են՝ մեծացված չափսերը՝ համեմատած անցյալ տարվա Pixel 4a-ի հետ և Snapdragon 765G չիպսեթը, որը մոտ ապագայում հնանալու է։ Մինուսների թվում է նաև ոչ այնքան բարձրորակ էկրանը՝ 60 Հց թարմացման արագությամբ և սարքի սահմանափակ հասանելիությունը։
Վարկանիշի հինգերորդ տեղը զբաղեցրել է ծալովի Samsung Galaxy Z Flip3-ը։ Նշվում է, որ սմարթֆոնն աչքի է ընկնում «սովորական» առաջատարի գնով, հավաքման գերազանց որակով։ Android Police-ի խմբագիրներին դուր է եկել նաև ծալովի գաջեթի ձևը, որը թույլ է տալիս սմարթֆոնն առանց որևէ խնդրի տեղավորել գրպանում։ Թերությունների թվում են մարտկոցի ավտոնոմ աշխատանքի կարճ ժամանակը, անմրցունակ տեսախցիկները և լիցքավորման թույլ արագությունը, որն ընդամենը 15 Վտտ է։
Հայտնի են 2022 թվականի լավագույն սմարթֆոնները