Օր 2․ «Զարթի՛ր, լաո» երգի ներքո «Դիմադրության» շարժման երթի մասնակցիները Հովքից շարժվեցին Դիլիջան (տեսանյութ)
Երկրորդ օրն է շարունակվում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Ասպրամ Կրպեյանը և նրանց միացած քաղաքացիները երթը։
Երկրորդ օրվա երթի մեկնարկը տրվեց Հովքից ու ուղևորվեցին դեպի Դիլիջան։ Նրանց ուղեկցող մեքենայից միացրած է «Զարթի՛ր, լաո» երգը, որի հնչյունների ներքո նրանք քայլում են, ինչպես նաև ձայնակցում։
Ասպրամ Կրպեյանը «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերով մարդկանց տեղեկացրեց իրենց օրվա պլանների մասին։ Այսօր նրանք պատրաստվում են քայլել մոտ 25-26 կմ։
Պատգամավորը պատմեց, որ մարդիկ էլ ճանապարհին իրենց ողջունում են և քաջալերող խոսքեր են ասում
Նշենք, որ երթին է միացել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ինչպես նաև մի քանի տեղի բնակիչներ։
Հիշեցնենք, որ ընդդիմությունն ապրիլի 25-ից երթեր են սկսել ՀՀ տարբեր մարզերից դեպի Երևան։ Առաջինը սկսվել է Տավուշից` Իջևան քաղաքից։ Միաժամանակ Երևանում մեկնարկել է «Դիմադրություն» շարժումը, որոնք մինչ ընդդիմության մյուս անդամները տարբեր մարզերից կհասնեն Երևան, մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատրաստվում են իրազեկման ակցիաներ իրականացնել։

Այսօր՝ ապրիլի 26-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։
Աղբյուրը՝ yerevan.today