Քաղաքական

26.04.2022 17:31


ԱԺ խմբակցությունների ղեկավարները խորհրդարան են հրավիրել արտաքին գործերի նախարարին

ԱԺ խմբակցությունների ղեկավարները խորհրդարան են հրավիրել արտաքին գործերի նախարարին

Ապրիլի 26-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները խորհրդարան են հրավիրել ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ընթացող վերջին զարգացումները:

Քննարկվել են տարբեր ձևաչափերով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը և դրա արդյունքում ակնկալվող փաստաթղթերի մեջ Արցախի Հանրապետությանը սպառնացող հավանական վտանգները:

Երկուստեք կարևորել են ապրիլի 14-ի ԱԺ հայտարարության լույսի ներքո Արցախի Հանրապետության կարգավիճակի, սահմանների և անվտանգության հիմնախնդիրների արտացոլումը ստորագրվելիք ցանկացած փաստաթղթում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երեկ «Ազատության» ռադիոկայանին տրված Դ. Բաբայանի առցանց ասուլիսին, որը, ըստ Դ. Բաբայանի, ռադիոկայանի կողմից լրիվ չէր ներկայացվել և իր պահանջով վերացվել է «վրիպումը»:

Խմբակցության ղեկավարները փաստել են, որ հիշյալ ռադիոկայանի նման «վրիպումները» դարձել են պարբերաբար և մնում է հասկանալ՝ ինչո՞ւ կամ ո՞ւմ պատվերով է կատարվում այդ ամենը:

Այս խորագրի վերջին նյութերը