Քաղաքական

26.04.2022 21:03


ՀՅԴ երիտասարդներից Սևակ Նազարյանն ու Տարոն Ղազարյանն ազատ արձակվեցին

ՀՅԴ երիտասարդներից Սևակ Նազարյանն ու Տարոն Ղազարյանն ազատ արձակվեցին

Այսօր ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մոտից բերման ենթարկված դաշնակցական երիտասարդներից երկուսը` ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանն ազատ արձակվեցին ոստիկանությսն Արաբկիրի բաժնից:

Իսկ բերման ենթարկված մյուս երկու դաշնակցական երիտասարդների՝ Գարուշ Կարապետյանի և Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով: Նրանք ձերբակալվել են:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը