Քաղաքական

27.04.2022 10:05


Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորը հայտնի է «Ծեծեմ Արամ» մականունով

Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորը հայտնի է «Ծեծեմ Արամ» մականունով

Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29-ամյա հղի կնոջ մորական կողմի հարազատները 22.30-ին դեռ չգիտեին աղջկա մահվան լուրի մասին: Մահացածը հունիսին իր առաջնեկն էր ունենալու, տեղեկացնում է Aravot.am-ը:

Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկած վարորդը՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը, իր բնակավայրում հայտնի է «Ծեծեմ Արամ» մականունով: Նա ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՈՃ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29-ամյա հղի կնոջ, որը մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը