21–րդ դարում աշխարհում որևէ պետական սահման փակ չէ, փակ չպիտի լինի նաև Թուրքիայի սահմանը
-Երբ ասում ենք, որ մեր քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ առաջընթաց ունի, դա իսկապես այդպես է, սակայն շատ միամիտ կլինեինք, եթե կարծեինք, որ սահմանի բացումն այսօր միայն Հայաստանի խնդիրն է։ Գերտերությունները խնդիր ունեն՝ ի նպաստ սահմանի բացման,-ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
-Այնպես չէ, որ Էրդողանի և մեր հայտարարություններով ամեն ինչ պետք է լինի, առավել ևս, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ իր երկրում ունի քաղաքական խնդիրներ։ Նույն բանն Ադրբեջանում է կատարվում. բանակցային գործընթացներում մի բան է տեղի ունենում, հետո Ալիևը գալիս է Ադրբեջան և ասում, թե պատերազմը կսկսենք, մենք հողերը չենք տալու և այլն։
Գալուստ Սահակյանի հավաստմամբ, այլ բան է քաղաքական հայտարարությունների թափանցիկությունը, այլ բան՝ ընդհանուր աշխարհի ռազմավարությունը։
-Այնպես չէ, որ աշխարհից առանձնացած պետություններ կան, և մենք պարտադիր կարգով նրանց հայտարարություններին պետք է հետևենք։ 21-րդ դարում աշխարհում որևէ պետական սահման փակ չէ։ Փակ չպիտի լինի նաև Թուրքիայի սահմանը. այլ բան է, թե մենք դրանից կօգտվե՞նք, թե՞՝ ոչ,-հայտարարել է պատգամավորը։

Սյուզի Մելքոնյան