Հնդիկներին չես զարմացնի շոգով, հատկապես մայիս-հունիսին՝ անձրևների սեզոնի սկսվելուց առաջ, բայց այս տարի տապի հզոր ալիքը երկրում սկսվել է արդեն մարտին, և հորիզոնում դեռևս չի երևում, թե երբ է շոգը նահանջելու, տեղեկացրել է BBC-ին։
Մարտին օրական միջին առավելագույն ջերմաստիճանը ռեկորդային էր 122 տարիների ընթացքում։ Հնդկաստանի պետական օդերևութաբանական վարչության (ՀՕՎ) կանխատեսմամբ՝ այս շաբաթ ջերմաստիճանի առավելագույն ցուցանիշները հյուսիսարևմտյան և կենտրոնական Հնդկաստանի մեծ մասում կբարձրանան ևս 2-4 աստիճանով, բայց դրանից հետո օդերևութաբանները զով եղանակ չեն սպասում։
Դելիում այս շաբաթ ջերմաստիճանը, ինչպես սպասվում է, կհասնի Ցելսիուսի +44-ի։
Գիտության և շրջակա միջավայրի վերլուծաբանական կենտրոնի դիտարկումներով՝ Հնդկաստանի 28 նահանգներից 15-ում, ներառյալ հյուսիսային լեռնային Հիմաչալ Փրադեշը, որտեղ հնդիկները գնում են հանգստանալու նախամուսոնային շոգից, այս տարի արտասովոր տապ է։
ՀՕՎ-ի ավագ գիտաշխատող Նարեշ Կումարը ներկա շոգի պատճառ է համարում լոկալ մեկանգամյա երևույթները՝ Միջերկրածովյան փոթորիկները, որոնք խանգարել են մինչմուսոնային անձրևներին հյուսիսարևմտյան և կենտրոնական Հնդկաստանում, ինչպես նաև անտիցիկլոնները։
Մերձարևադարձային օդերևութաբանության հնդկական ինստիտուտի գիտնական Ռոքսի Մեթյու Քոլի կարծիքով՝ շոգի այս ալիքը պայմանավոված է մի քանի տեղային երևույթներով, բայց նա չի բացառում նաև գլոբալ ջերմացման պատճառը։
Հետևանքներն ակնհայտ են։ Ֆերմերներն ասում են, որ անսպասելիորեն բարձրացած ջերմաստիճանը կվնասի ցորենի բերքատվությանը, իսկ դա, գումարվելով աշխարհում ցորենի ամենախոշոր արտադրողների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին, կարող է լուրջ հետևանքներ ունենալ ողջ աշխարհի համար։
Շոգի պատճառով ավելացել է էլեկտրաէներգիայի սպառումը (մարդիկ չեն անջատում օդորակիչները), և դա հանգեցրել է հոսանքի անջատումների շատ նահանգներում։ Բացի այդ, ածխով աշխատող էլեկտրակայանները զգուշանում են, որ շուտով վառելիքի պակաս կունենան։
Հնդիկները սովոր են շոգին, բայց այժմ դրա ալիքներն ավելի հաճախակի, հզոր ու երկարատև են դարձել։
Մինչդեռ, ուժեղ շոգերը, հիշեցնում են գիտնականները, հատկապես բարձր խոնավության հետ միասին, կվնասեն անգամ շոգին սովոր մարդկանց առողջությանը, և դրանից ամենից շատ կտուժեն աղքատ խավերը։
Հնդկաստանում արտասովոր շոգ է

Աղբյուրը՝ news.am