Քաղաքական

29.04.2022 20:04


ՀՀ ԱԳՆ-ն Ալիևի նշած հանդիպման մասին տեղյակ չէր, Արմեն Գրիգորյանը հաստատում է՝ Բրյուսելում հանդիպում կա․ կառույցների տարբեր մեկնաբանությունները

ՀՀ ԱԳՆ-ն Ալիևի նշած հանդիպման մասին տեղյակ չէր, Արմեն Գրիգորյանը հաստատում է՝ Բրյուսելում հանդիպում կա․ կառույցների տարբեր մեկնաբանությունները

Այսօր առավոտյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնեց, որ ԵՄ–ն ազնիվ միջնորդ է և Բրյուսելում մայիսի սկզբին սպասվում է ՀՀ-ի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում:

«Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մայիսին Բրյուսելում»,-ասաց նա։

Կարճ ժամանակ անց՝ կեսօրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հերքեց Ալիևին, նշելով, որ իրենք նման տեղեկություն չունեն:

«Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն առկա չէ»,-Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել էր նա։

Քիչ անց, «Ազատության» եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հաստատում է Ալիևի ասածը. ԱԽ քարտուղարն ասել է․ «Երկուշաբթի`մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպեմ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում»:

Այսպիսով, ՀՀ ԱԳՆ-ն և Անվտանգության խորհուրդը իրարից տարբեր ու անտեղյակ հայտարարություններ են տալիս բրյուսելյան հանդիպման մասին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը