Քաղաքական

29.04.2022 20:38


ՀՀ գործող իշխանությունները երկիրը տանում են խաղաղության կեղծ դարաշրջանի, այնինչ խաղաղությունը միակողմանի չի լինում, այն չեն մուրում. Սեյրան Օհանյան

ՀՀ գործող իշխանությունները երկիրը տանում են խաղաղության կեղծ դարաշրջանի, այնինչ խաղաղությունը միակողմանի չի լինում, այն չեն մուրում. Սեյրան Օհանյան

Ճնշման ներքո՝ ՀՀ գործող իշխանությունները երկիրը տանում են խաղաղության կեղծ դարաշրջանի, այնինչ խաղաղությունը միակողմանի չի լինում, այն չեն մուրում, այլ ստանում են հզորությամբ, ազգային և միջազգային երաշխիքներով։ Այս մասին Գյումրիից մեկնարկած քայլերթի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Խաղաղության երաշխիքը բանակն է, հզոր ուժային կառույցները, համախմբվածությունը»,-ասաց Օհանյանը՝ հավելելով, որ հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիների պայքարը հենց հայրենիքը հզորացնելուն է ուղղված։

Օհանյանը նշեց՝ եկել է պահը՝ ուղղելու ողնաշարը և ասելու, որ մե՛նք ենք այս տարածաշրջանի տերը․

«Այստեղ ոչ ոք իրավունք չունի առանց մեզ որոշելու հայ ժողովրդի և Արցախի ճակատագիրը»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը