Վրաստանի բնակչությունը նվազում է. վիճակագրության նոր տվյալներ
Վրաստանում 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակվում է 3 միլիոն 688 հազար 600 մարդ, ինչը 1,1 տոոկսով պակաս է անցյալ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատությամբ: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը՝ «Սաքստատ»-ը:
Գերատեսչության տվյալների համաձայն, 2021 թվականին գնանցվել է բնակչության բացասական բնական աճ (-13 960) և միգրացիոն բացասական հաշվեմնացորդ (-25 966): 2022 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Վրաստանի բնակչության 59,7 տոկոսն ապրում է քաղաքային բնակավայրերում:
Դրա հետ մեկտեղ Թբիլիսիի բնակչությունը կազմում է երկրի ողջ բնակչության գրեթե մեկ երրորդը: Ինչ վերաբերում է բնակչության տարիքին, ապա 0-14 տարեկան քաղաքացիների բաժինը կազմում 20,8 տոկոս:
Վրաստանում ապրող 15-64 տարեկան քաղաքացիները կազմում են 63,7 տոկոս, իսկ 15,5 տոկոսը 65-ից բարձր տարիքի անձինք են: Տղամարդկանց թվաքանակը կազմում է 1,770 միլիոն, իսկ կանանցը՝ 1,919 միլիոն: Այսինքն՝ Վրաստանում բնակչության 48 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ 52 տոկոսը՝ կանայք:
Յուրաքանչյուր հարյուր կնոջ բաժին է ընկնում 92 տղամարդ: Կյանքի սպասվող տևողությունը նվազել է 2-ով և կազմել 71,4 տարի: Տղամարդիկ միջին հաշվով ապրում են 67,5 տարի, իսկ կանայք՝ 75,4 տարի: 2021 թվականին միգրանտների թվաքանակը կազմել է 99 հազար 974 մարդ, ինչը 34,6 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատութամբ: Միգրանտների թվաքանակը նվազել է 17,8 տոկոսով և կազմել 74 հազար 8 մարդ:

Աղբյուրը՝ 168.am