«Կապիտուլյացիոն ակտի ստորագրումն իմ կյանքի ամենահպարտ իրադարձությունն է, երևի առաջինը». ՀՀ-ի հետ խնդիրները կարգավորել պատրաստվող Ալիևը կրկին խոսել է 44-օրյա պատերազմի մասին
«Ադրբեջանի զինված ուժերի պատմական հաղթանակը հավերժ կմնա մեր պատմության մեջ»։ APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա հերթական անգամ անդրադարձել է 44–օրյա պատերազմի և խոսել իր «ձեռքբերումներից»։
Նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել էր Նիկոլ Փաշինյանի․ Վլադիմիր Պուտինի և իր միջև, բնութագրել է որպես կապիտուլյացիոն ակտ և հայտնել, որ դա իր կյանքի «ամենահիշարժան» պահն էր։
Նշենք, որ այդ հայտարարությամբ է դադարեցվել 44–օրյա պատերազմը 2020–ի նոյեմբերի 10–ին։
Հայաստանի հետ հարցերը կարգավորել պատրաստվող Ալիևը, սակայն նման անդրադարձ է արել Հայաստանոի ու Ադրբեջանի ներկայացուցիչների՝ բրյուսելյան հանդիպման նախօրեին․ «Ընդամենը 44 օրում գրանցվեց պատմական հաղթանակ, թշնամին և իր ձեռքով ստիպված ստորագրեց կապիտուլյացիոն ակտը: Սա մեր պատմության և իմ կյանքի ամենահիշարժան, ուրախ, հպարտ պահերից մեկն է, երևի թե առաջինը։ Դա իմ կյանքի ամենահպարտ իրադարձությունն է»,-ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթղթի մասին ասել էր․« Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ավարտը այնպիսի մի փաստաթղթի ստորագրմամբ, ինչպիսին է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, ըստ էության, հանրային հուսահատություն է առաջացրել և բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը ակնկալվում է առաջին հերթին ինձանից:
Ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ: Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը զեկուցում էր, որ ամեն րոպե շատ կարևոր է, և րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Իսկ Արցախի նախագահը ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, որոշ սցենարներով՝ նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը»:

Աղբյուրը՝ tert.am